Ռադիո Մարիամ
#
LIVE
Կենդանի ջրի աղբյուրը

Կենդանի ջրի աղբյուրը

Կենդանի ջրի աղբյուրը 

37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: 38 Ով ինձ հաւատում է, — ինչպէս Գիրքն է ասում, — նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: 39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր:

 Կրկին վեճ Հիսուսի անձի շուրջ

 40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. 41 ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր: 43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: 44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց:

45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: 46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը» 1001: 47 Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել: 48 Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, 49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: 50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51 «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»: 52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:

Gospel of the Day:

19 February 2026
No pray for this day

Frequently asked questions

Երբ զրույցի բռնվեցի մի երիտասարդի հետ, նա ինձ ասում էր որ միշտ աղոթում է տանից եւ պարտադիր չէ որ պատարագի լինի։
Asking Վերոնիկա Կատունյան
01.20.2026
Ինչո՞ւ չենք ասում Հիսուս ծնավ և հայտնեցավ, այլ ասում ենք՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Asking Մարտին Վարդանյան
01.19.2026
Կա՞ այնպիսի պարագա, երբ կնոջը չի թույլատրվում մասնակցել Սուրբ Պատարագին, եկեղեցի մտնել և հատկապես ընդունել Սուրբ Հաղորդություն։ Իսկ եթե չի կարելի, բայց ամեն դեպքում մասնակցել է, արդյո՞ք ընդունելի է Աստծո կողմից նրա ներկայությունը։
Asking Աննա Պողոսյան
01.19.2026
Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
View all