Ռադիո Մարիամ
#
LIVE
Հայերն ու Հայաստանը ֆրանսիացի կամավորի աչքերով

Հայերն ու Հայաստանը ֆրանսիացի կամավորի աչքերով

    Ֆրանսիացի Լյուսիլ Քոլարը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է: Աշխատում է «Կազա» հիմնադրամում  եւ «Խաղաղության էկրաններ» ֆրանսիական կազմակերպությունում՝ որպես կամավոր:

    Ասում է՝ մեծ հաճույք ու բավականություն է ստանում՝ շփվելով հայ երեխաների հետ, որոնց իր մայրենի լեզուն է սովորեցնում: Ինչ միացել է «Կազա»-ի խմբին, այցելում է Շիրակի մարզի այն դպրոցներ, որտեղ  օտար լեզուն ֆրանսերենն է :

 Թատերական ներկայացում, խաղ, երգ-երաժշտություն: «Ոչ ֆորմալ կրթությունը մեծ ազատություն է տալիս երեխաներին՝ ուսուցման պրոցեսը դարձնելով գրավիչ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցանողի համար», - ասում է Լյուսիլը՝ ավելացնելով, - ֆրանսերենը երեխաները մեծ սիրով են սովորում: Լեզվի ուսուցման հիմնաքարը ուսուցիչն է դնում: Ես, որպես լեզվակիր, մոտիվացնում եմ նրանց:

  Լյուսիլն հիմա հայերեն է սովորում, ասում է՝ պաշտում է հայերենը: Ֆրանսերենը սիրո լեզու է, հայերենը՝ հոգ տանելու: Վստահ է՝ մինչեւ Ֆրանսիա վերադառնալը հայերենը լավ սովորած կլինի:

    Լեզվի իմացությունից բացի, Լյուսիլը կարեւորում է մշակութային հաղորդակցությունը  ֆրանկոֆոն երկրների միջեւ: «Ֆրանսիայի եւ Հայստանի մշակությները տարբեր են, բայց ընդհանուր գծեր էլ կան, - ասում է նա, - իսկ տարբեր մշակույթների հետ շփվելը նպաստում է մարդու ինքնաճանաչմանը:

Ինչո՞ւ կամավորական աշխատանքի համար Լյուսիլն Հայաստանն ընտրեց: Ինչպե՞ս ընդունեց Հայաստանը ֆրանսիացի կամավորին: Ի՞նչ պատասխանատվություն ու պարտականություն է մայրենի լեզվի ուսուցումը օտարներին:
 Զրույց ֆրանսիացի կամավոր Լյուսիլ Քոլարի հետ:

 

Gospel of the Day:

30 November 2025
No pray for this day

Frequently asked questions

Ինչո՞ւ է Աստված հին կտակարանում հրամայում սպանել, իսկ նոր կտակարանում՝ քարոզում սեր։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ աղոթել եւ խնդրել սրբերի միջնորդությունը, այլ ոչ ուղղակի դիմել հենց Աստծուն։ Եթե մենք աղոթում ենք սրբերին, դա պաշտամունք կարո՞ղ է համարվել։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է ցավը հաճախ լինում մարդկանց աճի միակ ճանապարհը։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչպե՞ս հասկանալ, որ հոգեւորականները ճիշտ են առաջնորդում, ոչ թե իրենց կարծիքները բերում որպես ճշմարտություն։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ են Աստծուն մոտ մարդիկ ավելի շատ տառապում, քան առանց Աստված ապրողները (օրինակ, սրբերը շատ ավելի են տառապել, քան անօրինություն անողները)։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ էր երբեմն-երբեմն Հիսուս արգելում, որ պատմեն իր հրաշքների մասին։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ է Աստված ինձ (որ աշխատում եմ աստվածահաճո ապրել), եւ մարդասպան չարագործին սիրում հավասարաչափ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Ինչո՞ւ Սողոմոնը, որ իմաստուն մարդ էր, չնայած իր իմաստությանը ընկավ, կռապաշտության մեջ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.17.2025
Կարո՞ղ է մարդը գտնել իր կյանքի իմաստը կրոնական շրջանակից դուրս։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
Եթե Աստված անսահման սիրող է, ինչպե՞ս է նրա սերը համատեղվում հավերժական պատժի (դժողքի) հետ։
Asking Վերոնիկա Կատունյան
11.10.2025
View all