Տասը կույսերի առակը
Տասը կույսերի առակը

 «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան: 2 Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն: 3 Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին: 4 Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին: 5 Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան: 6 Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք: 7 Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: 8 Յիմարները իմաստուններին ասացին. “Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են”: 9 Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. “Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք”: 10 Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց: 11 Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. “Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա”: 12 Նա պատասխան տուեց ու ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում”: 13 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»: