Խնդրում ենք Սուրբ Հովսեփի բարեխոսությունը
Խնդրում ենք Սուրբ Հովսեփի բարեխոսությունը

Օ՜, օրհնված Հայ Հովսեփ, մենք՝ որպես Ռադիո Մարիա համաշխարհային ընտանիք, դիմում ենք քեզ: Մենք մեր առաքելությունը նվիրեցինք քո ամենասուրբ հարսնացուին և այժմ վստահաբար խնդրում ենք քո հայրական պաշտպանությունը:
Քեզ՝ իմաստուն և հավատարիմ ծառայիդ, ուշադիր հորն ու մեր Փրկչի զգոն պաշտպանին, մենք վստահում ենք մեր գործերը և դիմում ենք քեզ՝ որպես մեր պաշտպանի և բարեխոսի.
Պաշտպանի՛ր Ռադիո Մարիայի ունկնդիրների ընտանիքները, հատկապես հիվանդներին, տառապողներին և մահամերձներին: Պաշտպանի՛ր և ուղեկցի՛ր մեր կամավորներին և աշխատակիցներին Տիրոջ այգում իրենց ծառայության ժամանակ: Մեզ բոլորիս առաջնորդի՛ր սրբության ճանապարհով և պահի՛ր մեզ միասնության, սիրո, ավետարանացման և անձնազոհության ոգով: Պաշտպանի՛ր մեր գրասենյակները, ստուդիաները, հեռարձակման օբյեկտները, կապի հարթակները և հետ պահի՛ր մեզ չարի թակարդից:
Օգնի՛ր մեզ, որ լինենք մեզ վստահված ռեսուրսների և հնարավորությունների բարի և հավատարիմ տնտեսները, որպեսզի բոլորը կարողանան պտուղ տալ Աստծո Թագավորության համար:
Մենք քո հզոր բարեխոսությանն ենք վստահում մեր ֆինանսական և նյութական կարիքները, հատկապես հեռարձակման նոր կայաններ ստեղծելու և ամենաաղքատ երկրներին հասնելու կարիքները: Մենք քեզ ենք վստահում տաղանդավոր և բարեխիղճ աշխատակիցների, կամավորների որոնումը: Մենք քեզ ենք վստահում Ռադիո Մարիայի աճն ու ընդյալնումն ավետարանացման բոլոր ոլորտներում:
Քայլի՛ր մեզանից առաջ և առաջնորդի՛ր մեզ դեպի նոր երկրներ և տարածաշրջաններ, որտեղ փրկվելու հոգի կա:
Սուրբ Հովսեփ, ինչպես առաջնորդեցիր և պաշտպանեցիր Սուրբ Ընտանիքը բոլոր վտանգների ժամանակ, այնպես էլ առաջնորդիր Ռադիո Մարիայի Համաշխարհային Ընտանիքը այս անհանգիստ ժամանակներում և հայրական աչքերով նայիր յուրաքանչյուրիս: Ամեն