Ի՞նչ են սովորեցնում մեզ մեր նախնիների թույլ տված պատմական սխալները
Ի՞նչ են սովորեցնում մեզ մեր նախնիների թույլ տված պատմական սխալները

Ինչո՞ւ են տեղի ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք, ավելի ուշ պարզվեց, որ ծանր հետևանքներ են թողել հայկական պետականության ու հայ ազգի պատմության ընթացքի վրա: Արդյոք պետք է այդ սխալները դարձնել դրոշակ և անդադար թափահարել՝ ապացուցելու համար, որ մենք այդպիսի՝ սխալներ թույլ տվող ա՞զգ ենք, թե՞ պիտի գործնական դասեր քաղենք դրանցից, և մեկ անգամ ճաշակելով այդ սխալի հետևանքը, իմանանք, որ տվյալ կերպ վարվելու դեպքում ունենում ենք տվյալ արդյունքը:
 Իսկ ի՞նչ կտա մեզ ծանոթանալը նաև այլ ազգերի պատմությանը. մի՞թե այնտեղ չկան սխալներ,  դավաճանության դրսևորումներ ու պառակտություն: Սխալները չի կարելի է վերագրել ազգին՝ որպես նրա նկարագիր, սխալներից պետք է պարզապես օգտվել՝ որպես ուղեցույց հետագա ընթացքի համար:
 Համադրություններ հայոց և ընդհանուր պատմության դրվագների: