Թագուհի Թովմասյանի այս ինքնատիպ գրքում ավելի քան 30 կերակուրների բաղադրատոմսեր կան, սակայն ամեն կերակուր նաև իր պատմությունն ունի։ Հեղինակը կերակուրների միջոցով պատմում է նաև իր գերդաստանի պատմությունը Թուրքիայում։ Ցեղասպանության ճիրաններից մազապուրծ ընտանիքը հարատևեց, մեծացավ ու այսօր ամբողջ աշխարհին ու առաջին հերթին թուրքին ճաշերի միջոցով պատմում է հայի տեսակի մասին, ու թե ինչպես մեկ դար առաջ ցանկացան ոչնչացնել այդ տեսակը։ Զրույց գրքի հեղինակ Թագուհի Թովմասյանի հետ։