Երեխայի լավագույն շահը․ «Բուլինգի կանխարգելումը գործողության մեջ․ բաց տարածք» երկօրյա միջոցառում են անցկացրել Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն, Կանանի սոցիալ հոգեբանական կենտրոն ՀԿ-ն, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղն ու ԽորանԱրդ ինտելեկտուալ ակումբ ՀԿ-ն, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել 13-16 տարեկան դեռահասներ:
Բուլինգը կանխելու քայլերից գլխավորը, թերեւս, երեւույթի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։ Կազմակերպիչները վստահեցնում են՝ իրենց աշխատանքը լինելու է շարունակական, ավելին, մտադիր են ընդլայնել միջոցառման աշխարհագրությունը․ բուլինգի դեմ պայքարի ինքնատիպ մեթոդը նախատեսվում է իրականացնել նաեւ Լոռու մարզում։