Կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացքը ՇՄ-ում
Կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացքը ՇՄ-ում

147 պատվաստում՝ 12 օրում: Ապրիլի 15-ից Շիրակի մարզում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: ASTRA-ZENECA-ով պատվաստումը՝ 1500 դեղաչափ, պետք է ավարտին հասցնել մինչեւ մայիսի վերջ: Մինչև օրս այս պատվաստանյութով պատվաստվել է 72 մարդ,  75-ը՝  Սպուտնիկ V-ով:

Ինչպիսի՞ն է Շիրակի մարզի բնակիչների վերաբերմունքը պատվաստման նկատմամբ,  ինչքանո՞վ է գոհացնող թվային պատկերը, հնարավոր կլինի արդյո՞ք նշված ժամկետում սպառել նախատեսված դեղաչափը եւ ո՞վքեր են պատվաստվելու ցանկություն հայտնում:

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանի հետ: