Անդրկովկասում առաջին նկարչական դպրոցը հիմնադրվեց Ալեքսանդրապոլում ուղիղ մեկ դար առաջ: 1921 թվականին գործում էր որպես ստուդիա, հետո, ավելի ուշ, դարձավ դպրոց՝ տարիներ անց կրելով Մերկուրովի անունը: Այստեղ են սովորել Մինաս Ավետիսյանը, Ասլամազյան քույրերը ու էլի շատ կարկառուն դեմքեր:
Գործունեության սկզբում դպրոցը մինչեւ 400 աշակերտ է ունեցել: Տարիների ընթացքում նրանց թիվը պակասել է: Տնակային, անբարենպաստ պայմաններն են շատերին հետ պահել դեպի Մերկուրով տանող ճանապարհից: Հիմա քարաշեն կառույցում են, վերանորոգման աշխատանքներ են կատարվել, շուտով դպրոցը ցուցասրահ ու քանդակի նոր դասարան կունենա:
Չհեռանալով դպրոցի ավանդույթներից, տնօրեն Ժակլին Սարգսյանը նոր շնչով ու մոտեցմամբ է ղեկավարում դպրոցը: Արվեստանոցային սիստեմին վաղուց հրաժեշտ են տվել, ուսումնական նոր պլանով են առաջնորդվում մերկուրովցիները: Արվեստագետ դառնալու պարտադիր պայման չկա, կարեւորը՝ երեխաներից յուրաքնաչյուրին որպես անհատ կրթելն ու դաստիարակելն է:
Նկարչական դպրոցն ի՞նչ հնարավորություններ է տալիս ստեղծագործելու համար, ի՞նչն է ավելի շատ ոգեւորում երեխաներին:
Հարցազրույց Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն Ժակլին Սարգսյանի հետ: