Ի՞նչ է իրենից ներկայացնում հուզական կամ մասնագիտական այրումը։ Ինչպե՞ս հասկանալ, երբ ենք ենթարկվում դրան։ Երբ աշխատողը ենթարկվում է մասնագիտական այրման, որքանո՞վ է դա ազդում գործատուի վրա։ Հատկապես ովքե՞ր են ենթարկվվում հուզական կամ մասնագիտական այրման։ Ի՞նչ անել՝ այս խնդրում հայտնվելու դեպքում։
Այս և առնչվող այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոնի նախագահ Քրիստինա Բաղդասարյանի, կենտրոնի «Մասնագիտական կայունության արհեստանոց» ծրագրի հոգեբան- փորձագետ Անի Խուդոյանի և ծրագրի հանրային կապերի պատասխանատու Հրաչյա Սահակյանի հետ։