Անահիտ դիցուհին և նրա պաշտամունքը՝ հին Հայաստանում։ Սատաղում գտնված նրա արձանի մասերը և դրանց՝ Բրիտանական թանգարանում հայտնվելու հանգամանքները։
Արձանի կտորները սեպտեմբերից մեկ տարի շարունակ ցուցադրվելու են Երևանում։ Այս լուրը աղմկալի քննարկումների տեղիք տվեց մեր հասարակության մեջ, քանի որ, հակառակ լուրն ուրախությամբ ընդունողների, շատ էին նաև նրանք, ովքեր կարծում էին, որ քրիստոնյա Հայաստանում պետք չէ ցուցադրել հեթանոս աստվածուհու արձանի կտորները, որոնք կարող են անպարկեշտության ու գայթակղությունների պատճառ դառնալ։
Արդյո՞ք դա այդպես է, և ինչո՞ւ կա նման կարծիք։
Թեմայի շուրջ զրուցում ենք պատմաբան Լիլիթ Ասոյանի հետ։