Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը: Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին։ Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված նրանց հետ։ Ամեն անգամ՝ Երուսաղեմ գալիս, իջևանում էր նրանց տանը: Ահա թե ինչու Ղազարոսի մահվան լուրը հուզեց Հիսուսին։ Իսկ ի՞նչ եղավ հետո, և ինչու՞ ենք այս դեպքը հիշատակում Ծաղկազարդից առաջ, լսենք Հայր Գևորգ Նորատունկյանին։