Դեմոդեկոզը մաշկային հիվանդություն է, որն առաջանում է դեմոդեքս տզի ազդեցությամբ: Նրանց գոյության հիմնական պայմանը բավարար քանակությամբ ճարպն է: Դեմոդեքսի տեղակայման նախընտրելի հատվածներն են կոպերի և ճակատի մաշկը, հոնքերի վերևի հատվածը, քթի, բերանի շուրջը եւ այլն:
Վիճակագրությունը փաստում է, որ մարդկանց մեծ մասը վարակված է դեմոդեքսով, բայց ոչ բոլորն ունեն այդ հիվանդությունը:
Ինչպե՞ս է ախտորոշվում դեմոդեկոզը, ի՞նչը կարող է նպաստել հիվանդության զարգացմանը, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ եւ հնարավո՞ր է արդյոք բուժել այն:
Հարցազրույց բժշկական գիտությունների թեկնածու, մաշկաբան Սամվել Գարեգինյանի հետ: