Բարձրացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը. «Էսկադա» ՀԿ գործունեության ուղղություններից մեկը հենց սա է: Սեմինարներ, քննարկումներ, փորձի փոխանակում. սրանք հնարավորություններ են՝ ավելի լավ հասկանալու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներն ու գտնելու դրանց լուծման ճանապարհները:
«Էսկադան», եւս երեք հայաստանյան կազմակերպությունների հետ, վերջերս մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած «ДЕЙСТВУЙ» սեմինարին: Նոր մտքերն ու գաղափարները մտադիր են կյանքի կոչել Հայաստանում:
Մասնավորաբար Գյումրիում ի՞նչ անելիքներ կան:
Հարցազրույց «Էսկադա» ՀԿ գործադիր տնօրեն Մարիաննա Մացոյանի եւ «Մագնոն» ընկերության հետազոտությունների ու զարգացման մասնագետ Կարինե Ստեփանյանի հետ: