Ուշադրության կենտրոնում պահել նոր առաջացած խալերը, հետեւել արդեն եղածների հետ տեղի ունեցող ձեւափոխությանը: Բժիշկ-մաշկաբանի հորդորն է՝ երբեք չանտեսել խալերի հատկապես գույնի, չափի փոփոխությունները:
Բաց գույնի մաշկ ունեցող, շիկահեր մարդկանց մոտ մելանոմայով հիվանդանալու հակվածությունը բարձր է: Մելանոման առաջանում է հիմնականում մաշկի վրա, առանձին դեպքերում, սակայն, կարող է լինել այլ օրգան համակարգերում :
Մաշկի մելանոման հանդիսանում է չարորակ նորագոյացություն, որը հիմնականում առաջանում է մելանոցիտներից` պիգմենտային բջիջներից, որոնք արտադրում են մելանին սպեցիֆիկ պոլիպեպտիդը: «Շուտ հայտնաբերելու դեպքում բուժել հնարավոր է»,- ասում է մաշկաբանը:
Ո՞րն է մելանոմայի առաջացման պատճառը, ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունն ու ինչպե՞ս բուժել այն:
Հարցազրույց Բ.Գ.Թ, մաշկաբան Սամվել Գարեգինյանի հետ: