Ընտանիքում ամենակարևորը սերն է, որն առաջին հերթին արտահայտվում է հարգանքով: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի դիմացինին, այդ թվում և երեխաներին՝ անկախ տարիքից: Ծնողի պարտականությունն է երեխային լսել դեռ մեկ տարեկանից, օգնել ու ուղղություն ցույց տալ կյանքի որոշում կայացնելու համար: Այսպես ամեն մեկը հնարավորություն կունենա գտնելու իր ճիշտ տեղը: