Ամենակարևոր բաները ոչ թե սովորեցնում են, այլ առիթ ստեղծում, որ դիմացինը սովորի: Մեր պարտականությունն է օրինակ ծառայել և ընտրության հնարավորություն տալ: Կրթությունը ոչ թե դատարկ շիշ է, որը պետք է լցնել, այլ մոմ է, որ պետք է վառել: Ուրիշների լույսն օգտագործելով՝ երեխան հետո դառնում է լույս ու այն փոխանցում մյուս սերունդներին: