Ծնողը միշտ էլ ցանկանում է լավագույնը տալ իր զավակին: Ծնողի ցանկությամբ կամ ստիպելով զավակը ընտրում է մասնագիտություն, աշխատանք, կողակից, սակայն արդյո՞ք սա զավակի կյանքն է, թե՞ ծնողի կյանքի շարունակությունը: Ծնողը պետք է ուղղություն ցույց տա, բայց ընտրությունը պետք է անի զավակը, ինքը պետք է հասկանա, թե որն է լավագույն իր համար: