Ուսուցիչների դերը չափազանց կարեւոր է աշակերտների դաստիարակության եւ արժեհամակարգի ձեւավորման գործում, հետեւաբար մանկավարժի կողմից կա այդ բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ վեր հանելու պարտականություն որպեսզի բացառվեն աշակերտին շեղող եւ ուսման գործընթացը խոչընդոտող հանգամանքները:
«Նոր լույս» ՀԿ-ն իրականացրել է «Պայքար ընդդեմ բուլինգի» դասընթաց-վերապատրաստում Շիրակի մարզի տարբեր համայնքների 50-ից ավելի ուսուցիչների համար:
Ո՞րն է բուլինգի էությունը, ովքե՞ր են դառնում բուլինգի զոհ, ինչքանո՞վ է այն տարածված ՇՄ դպրոցներում, ինչպե՞ս կանխարգելել այն եւ ինչո՞ւ է այդքան կարեւոր ուսուցիչների դերն այս հարցում եւ արդյո՞ք ուսուցիչներն իրենք երեխաներին երբեմն բուլինգի չեն ենթարկում:
Հարցազրույց «Նոր լույս» ՀԿ գործադիր տնօրեն, հոգեթերապեւտ Շողեր Միքայելյանի հետ: