Կես գիշերին արթնացա, զարմանալի լույս տեսա: Մի ձիավոր լույսն ուսերին գնում էր, ոտքերն ընկա, հարցրեցի՝ ո՞վ ես դու: Ես ս. Սարգիս զորավարն եմ, Ալբերտոնե քաղաք կերթամ, որդուս անունն է Մարտիրոս, գավազանս է ոսկեղեն, բուրբառս է լուսեղեն: Ով ինձ կաղոթե ու կկանչե, ես նրան շատ կսիրեմ, կպաշտպանեմ և նրա համար արագահաս բարեխոս կլինեմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ: Փառք Հորն և Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյան հավիտենից. ԱՄԵՆ:
*****
Գերագույն պատվի արժանացար`
Բարեխոսելու Բանն Աստծուն,
Աղոթքներն ընդունող,
Խնդրանքները կատարող
Արագահաս Սուրբդ Սարգիս,
Բարեխոսիր մեր անձերի համար Քրիստոսի առաջ։
Նրան` Բարձրյալին, վայել է փառք, իշխանություն և պատիվ,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ԱՄԵՆ: