Ինչո՞վ առանձնացավ մարտի 21-ը Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում: Հենց այդ օրն է նշվում տիկնիկային թատրոնի, տիկնիկային արվեստի գործիչների միջազգային տոնը:
Կյանքի 45 տարիները թատրոնին նվիրած վաստակաշատ դերասանուհի Ամալյա Ամիրխանյանն ասում է. «Թատրոնում ամեն օրը տոն է»: Հիշողությունները տիկին Ամալյային տանում են տարիների խորքը: Ասում է՝ այն ժամանակ էլ, հիմա էլ թատրոնի մոգական ուժը մոռացնել է տալիս խնդիրները:
Տիկնիկային աշխարհը հազար թելով թատրոնի հետ է կապում թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի դերասաններին:
Հարցազրույց Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան թատրոնի տնօրենի ԺՊ Արմենուհի Մանուկյանի, վաստակաշատ դերասանուհի Ամալյա Ամիրխանյանի, դերասանուհիներ Կարինե Աղալարյանի եւ Գոհար Հակոբյանի հետ :