Շարժումների դանդաղում, մկանային լարվածություն, քայլվածքը` մանրաքայլ: Նկատվում է սկզբում ձեռքերի, ապա` գլխի և ոտքերի դող, որը մեծ մասմաբ սաստկանում է, երբ հիվանդը չի շարժվում կամ խիստ հուզվում է, իսկ քնած ժամանակ` անհետանում է: Փորկապությունը, միզարձակման հետ կապված խնդիրները, թքահոսությունն ու անքնությունը եւս բնորոշ են այս հիվանդությանը, այն կարող է հանգեցնել նաեւ թուլամտության:
Հիվանդությունը, սովորաբար, մեծահասկաների մոտ է նկատվում, բայց կարող է հանդիպել նաեւ երիտասարդների մոտ: Ժառանգականությունը ցածր ցուցանիշ է կազմում: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել արտաքին գործոնները:
Պարկինսոնի հիվանդությունը բուժում չունի, նյարդաբան Գայանե Թորոսյանն ասում է՝ աշխատում են ախտանիշները վերացնելու ուղղությամբ: Դեղորայքի արդյունավետությունը հիվանդները զգում են մեկ-երկու տարի, որից հետո օգտակարությունը նվազում է, ավելանում են դեղորայքի կողմանակի ազդեցությունները: Բժշկուհին հորդորում է լինել ակտիվ, զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով, մարզել ոչ միայն մարմինը, այլ նաեւ միտքը:
Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը, ե՞րբ են ի հայտ գալիս ախտանիշները, ե՞րբ դիմել բժշկի, ինչպե՞ս կառավարել հիվանդությունը: Այս ու շատ այլ հարցերի պատասխանում է Գյումրի ԲԿ նյարդաբան Գայանե Թորոսյանը: