Ինչպիսի՞ ստեղծագործություններով է հանրությանը ներկայանում «Հովել» նախագիծը։ Ինչպե՞ս են զուգակցվում միջնադարյան հոգևոր տեքստերը և նորաստեղծ մեղեդիները։ Նվագարանների և երգիչների ինչպիսի՞ կազմ է ընդգրկված նախագծում։ Որտե՞ղ կարելի է լսել «Հովել»-ի ելույթներն ու ձայնագրությունները։ Ստեղծագործությունները և դրանց հիման վրա ստեղծվող անիմացիոն հոլովակները։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք «Հովել» նախագծի հիմնադիրներ կոմպոզիտոր, երաժշտագետ և դաշնակահար Էլեն Յոլչյանի ու կոմպոզիտոր և կիթառահար Էդգար Ենգիբարյանի հետ։