Հարթաթաթությունը բավական տարածված հիվանդություն է: Մինչեւ երեք տարեկան երեխաների մոտ մեծ մասամբ լինում է հարթաթաթություն, որը, ըստ բժիշկ մասնագետների, օրինաչափ է համարվում եւ, որպես կանոն, անցնում է: Հիվանդություն դառնում է այն ժամանակ, երբ հանդիպում է ավելի մեծ տարիքում եւ բերում է գանգատների:
Ի՞նչն է հարթաթաթության պատճառ հանդիսանում, ո՞ւմ մոտ է ավելի շատ հանդիպում, ինչպե՞ս ու ինչքանո՞վ է հնարավոր շտկել այն, ժամանակին բժշկի չդիմելու, ուշադրություն չդարձնելու դեպքում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Հարցազրույց օրթոպեդ-վնասվածքաբան Լեւոն Գրիգորյանի հետ: