Ֆրանսիացի Լյուսիլ Քոլարը մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում է: Աշխատում է «Կազա» հիմնադրամում եւ «Խաղաղության էկրաններ» ֆրանսիական կազմակերպությունում՝ որպես կամավոր:
Ասում է՝ մեծ հաճույք ու բավականություն է ստանում՝ շփվելով հայ երեխաների հետ, որոնց իր մայրենի լեզուն է սովորեցնում: Ինչ միացել է «Կազա»-ի խմբին, այցելում է Շիրակի մարզի այն դպրոցներ, որտեղ օտար լեզուն ֆրանսերենն է :
Թատերական ներկայացում, խաղ, երգ-երաժշտություն: «Ոչ ֆորմալ կրթությունը մեծ ազատություն է տալիս երեխաներին՝ ուսուցման պրոցեսը դարձնելով գրավիչ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցանողի համար», - ասում է Լյուսիլը՝ ավելացնելով, - ֆրանսերենը երեխաները մեծ սիրով են սովորում: Լեզվի ուսուցման հիմնաքարը ուսուցիչն է դնում: Ես, որպես լեզվակիր, մոտիվացնում եմ նրանց:
Լյուսիլն հիմա հայերեն է սովորում, ասում է՝ պաշտում է հայերենը: Ֆրանսերենը սիրո լեզու է, հայերենը՝ հոգ տանելու: Վստահ է՝ մինչեւ Ֆրանսիա վերադառնալը հայերենը լավ սովորած կլինի:
Լեզվի իմացությունից բացի, Լյուսիլը կարեւորում է մշակութային հաղորդակցությունը ֆրանկոֆոն երկրների միջեւ: «Ֆրանսիայի եւ Հայստանի մշակությները տարբեր են, բայց ընդհանուր գծեր էլ կան, - ասում է նա, - իսկ տարբեր մշակույթների հետ շփվելը նպաստում է մարդու ինքնաճանաչմանը:
Ինչո՞ւ կամավորական աշխատանքի համար Լյուսիլն Հայաստանն ընտրեց: Ինչպե՞ս ընդունեց Հայաստանը ֆրանսիացի կամավորին: Ի՞նչ պատասխանատվություն ու պարտականություն է մայրենի լեզվի ուսուցումը օտարներին:
Զրույց ֆրանսիացի կամավոր Լյուսիլ Քոլարի հետ: