Մուսա լեռան հերոսամարտի շնորհիվ փրկված հայերը հաստատվեցին Լիբանանում,ամայի ու ճահճոտ մի դաշտավայրում, որն այսօր Լիբանանի ամենածաղկուն համայնքներից է։ Բացառապես մուսալեռցիներով բնակեցված այս ավանը փոքրիկ Հայաստան է, որտեղ պահպանվում են բոլոր ավանդույթները, այդ թվում և Մուսա լեռան բարբառը։ Այնճարի համ ու հոտի, մշակույթի ու բարբառի մասին զրուցում ենք Եսայի Հավաթյանի հետ։