Հաճախ ծնողները չեն էլ գիտակցում, որ իրենք են ձևավորում երեխայի ինքնագնահատականը, և թույլ տրված ամեն սխալ ճակատագրական է դառնում: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ չեն գտնում իրենց տեղը, հաճախ են բախվում խնդիրների, ունեն բազմաթիվ բարդույթներ: Բայց ամեն տարիքում էլ հնարավոր է ձեռք բերել առողջ ինքնագնահատական: Պարզապես պետք է իմանալ՝ ինչպե՞ս, կամ դիմել մասնագետի օգնությանը: Զրույց հոգեբան, հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանի հետ: