Գարնանը սրվում են մի շարք քրոնիկական հիվանդություններ, այդ թվում սիրտ-անոթային: Սա նշանակում է, որ այս սեզոնին պետք է առավել զգոն լինել, ժամանակին օգտագործել բժշկի նշանակած դեղերը, հետեւել առողջ ապրելակերպին:
Բժիշկ-մասնագետներն ահազանգում են՝ հիվանդությունը երիտասարդացել է: Անգամ 18 տարեկանների շրջանում է հիվանդությունը հայտնաբերվում: Վնասակար սովորույթներն ու նստակյաց կյանքը նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների թվի ավելացմանը:
Ի՞նչ նախանշաններ կան, որոնք հուշում են սիրտ-անոթային հիվանդության մասին, ինչո՞ւ է հիվանդությունը տղամարդկանց մոտ ավելի շատ նկատվում, քան կանանց, բայց կանանց մոտ այն ավելի ծանր է ընթանում, քան տղամարդկանց, ո՞ր գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի եւ ինչպիսի՞ կենսակերպ պետք է վարել:
Հարցազրույց սրտաբան Տաթեւիկ Մանուկյանի հետ: