Երկաթը համարվում է մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անփոխարինելի տարր, որի խիստ ցածր քանակը կարող է բերել սակավարյունության: Երկաթը մեծ դեր է խաղում մարդու օրգանիզմում մասնակցելով նյութափոխանակության կարգավորմանը, թթվածնի տեղափոխմանը, հյուսվածքային շնչառությանը, ազդում է իմունաբանական կայունության վրա:
Օրգանիզմում երկաթի քանակը կարող է նվազել տարբեր պատճառներով: Երկաթի դեֆիցիտի ախտանիշներն են ընդհանուր թուլություն, հոգնածություն, աշխատունակության անկում:
Եթե երկաթի մակարդակը չափազանց կրճատվում է, ապա նկատվում է սուր արտահայտված թուլութուն, օդի պակասի զգացում, գունատություն և վերջույթների սառնություն, սրտի զարկերի հաճախացում կամ անկանոնություն, գլխապտույտ:
Երկաթի կարիք ավելի շատ ունեն երեխաները, դեռահասները, հղի և կրծքով կերակրող կանայք: Ռիսկի խմբում են կովի կաթով սնվող նորածինները և մշտական ֆիզիկական գերծանրաբեռնվությամբ մարզիկները, բուսակերները:
Հարցազրույց «Գյումրի» ԲԿ բժիշկ-արյունաբան Գոհար Մանասյանի հետ: