Ոտքերում՝ ծանրության եւ հոգնածության զգացողություն, այտուցներ, այրոց, քոր, կապտուկների առաջացում. սրանք երակների վարիկոզ լայնացման առաջնային ախտանշաններն են, որոնք անտեսելու պարագայում հետագա բարդությունները դառնում են անխուսափելի:
Վարիկոզ հիվանդությունը ոչ վիրաբուժական միջոցներով հնարավոր չէ լիարժեք բուժել: Վիրահատական միջամտության ընթացքում հեռացվում է երակի լայնացած հատվածը, որի ֆունկցիան իր վրա են վերցնում հարակից անոթները: Վարիկոզ երակի հեռացմամբ խնդիրը սակայն մեկընդմիշտ չի լուծվում և կարող է կրկին արտահայտվել:
Խնդիրը հատկապես ի հայտ է գալիս հղիության եւ ծննդաբերության ընթացքում: Ժառանգականության գործոնը, ավելորդ քաշն ու նստակյաց ապրելակերպը եւս մեծացնում են հիվանդության առաջացման ռիսկը:
Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունը:
Հարցազրույց Գյումրի ԲԿ անոթային վիրաբույժ Սերգեյ Մովսիսյանի հետ: