Բրոնխիալ ասթմա կամ բրոնխային հեղձուկ. հիվանդություն, որն ավելի շատ բնորոշ է ալերգիկ մարդկանց: Գեր եւ ճարպակալում ունեցող մարդիկ էլ կարող են հայտնվել այս հիվանդության թիրախում: Ժառանգական նախատրամադրվածությունը եւս պատճառներից մեկը կարող է հանդիսանալ:
Ծանր շնչառություն, դժվարաշնչություն, խեղդոց. կլինիկական այս նշաներն են խոսում բրոնխիալ ասթմայի մասին: Շնչահեղձուկի նոպաների առկայությունը հիմնական ու պարտադիր ախտանշան է համարվում: Նոպաների ժամանակ տեղի է ունենում բրոնխոսպազմ:
Հիվանդությունը կարելի է կանխարգելել ալերգիկ գործոնի հետ առնչությունը բացառելու դեպքում, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է: Օդի աղտոտվածությունը, ընտանի կենդանիների՝ կատու, շուն, ծովախոզուկ, թռչունների՝ թութակ, դեղձանիկ. սրանց ալերգեններն ուժեղ ազդեցություն ունեն եւ կարող են նպաստել բրոնխոսպազմի առաջացմանը: Բժիշկ-մասնագետը հորդորում է մեծ ուշադրություն դարձնել կենցաղային մաքրող եւ քիմիական միջոցներին, չօգտագործել անհայտ ծագման ու որակի կոսմետիկ պարագաներ, օծանելիք: Կենդանական ծագման անկողնային իրերը եւս ալերգիկ հատկություն ունեն:
Ինչպես կանխարգելել կամ բուժել հիվանդությունը. հարցազրույց Գյումրի ԲԿ թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ: