Մարքեթինգում հաճախ են հանդիպում խոչընդոտներ ու խնդիրներ, որոնք, թվում է, կանխելը բարդ է, իսկ կառավարելը՝ անհնար։ Շատ գործարարներ վստահեցնում են, որ այդ խնդիրների դեմ ոչ մի գրքում չկա նշված հստակ պատասխան, սակայն լավագույն լուծումն է լսել այն մարդկանց, ովքեր պատրաստ են կիսվելու իրենց փորձով։ A wood-ի հիմնադիր, թվային մարքեթինգի մասնագետ Քրիստինա Բաղդասարյանը պատմում է խոչընդոտներին հակազդելու իր մեթոդների և բրենդի՝ ներկայանալի լինելու կարևորության մասին։