Աստված սիրող Հայր է, ով ամեն րոպե սպասում է մեզ, մեր դարձին ու ապաշխարությանը: Ներելով, սիրելով ու ընդունելով՝ Նա մեզ վերստին մաքրվելու ու նորովի ապրելու հնարավորություն է տալիս: Ինչպե՞ս ապաշխարել, և արդյո՞ք ամեն անգամ ներված լինելը նոր մեղքեր գործելու գայթակղություն չի առաջացնում: Զրույց Գևորգ սարկավագ Ղուշչյանի հետ: