Այս կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որը Երուսաղեմի առաջին եկեղեցին է, հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը: Լսենք Հայ Հովսեփ Քելեկյանի մեկնությունը։