Արագահաս Սրբուհի Ռիտա, ասում են, որ դու անկարելի բաների սրբուհին ես և անհույս դատերի փաստաբանը: Քեզ եմ դիմում և խնդրում, որ հասնես օգնության:
Երբ հիվանդանամ, բժշկիր ինձ,
Երբ փորձությունները պաշարեն հոգիս, անհետացրու դրանք,
Երբ մեղքի մեջ ընկնեմ, ցավ ու զղջում ներշնչիր,
Երբ անհրաժեշտ չափով չեմ սիրում Աստծուն, ջերմացրու հոգիս:
Բարեխոսիր ինձ համար, որ սիրեմ Հիսուսին, Մարիամին, Սուրբ Հովսեփին և երկնքի բոլոր սրբերին: