Ոտնաթաթի խնդիրների ախտորոշում եւ բուժում. ի՞նչ է նշանակում ոտնաթաթի ճիշտ խնամք, ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել ոչ ճիշտ կտրված եղունգները, որո՞նք են եղունգների սնկային հիվանդության պատճառները, կրունկներում առաջացած ճաքերը ինչի՞ հետեւանք կարող են լինել, նոր-նոր քայլել սկսող երեխային կոշիկ ընտրելիս ի՞նչ պետք է հաշվի առնեն ծնողները: Այս ու մի շարք այլ հարցերի պատասխանում է «Պլանտա Սանա» բժշկական կենտրոնի հիմնադիր, օրթոպեդ – վնասվածքաբան Լեւոն Գրիգորյանը:
«Պլանտա Սանա». ոտնաթաթի և հոդերի առողջությանի կենտրոն-օրթոպեդիկ սրահ, օրթեզավորման կենտրոն: «Պլանտա Սանա»-ն գործում է 2017 թ.-ից, մասնաճյուղ ունի նաեւ Գյումրիում՝ համագործակցելով Neoderm Chopuryan’s կենտրոնի հետ: Կենտորնը մատուցում է ավելի քան քսան լիցենզավորված բժշկական ծառայություն՝ նաեւ պետպատվերի շրջանակներում: