«Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը: Սուրբ խաչի երևման տոնով մենք պատրաստվում ենք երկու մեծ տոների՝ Համբարձման և Պենտեկոստեի։ Լսենք Հայր Խաչիկ Գույումճյանի շատ հետաքրքիր ու ուսուցողական խորհրդածությունը։