1911 թվականին պատանի Արամ Երկանյանը ձեռքն է վերցնում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած պատկերազարդ գիրքը՝ 1894-1896 թվականների և 1909 թվականի Ադանայի հայկական ջարդերի մասին։ Դիտելով ջարդերի սահմռկեցուցիչ պատկերները՝ նա երդվում է, որ կդառնա վրիժառու, և պահում է իր երդումը։
1919թ. Նեմեսիս գործողության շրջանակներում, Թիֆլիսի երևանյան, այսօր` Ազատության հրապարակում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, ապա գնդապետ Սարաֆովին: 1921 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացրեց երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։