Անցնող տարվա հոկտեմբերին «Երիտասարդները քաղաքում․ փոխելու ուժը» ծրագրի շրջանակում վեց հայ երիտասարդներ, ֆրանսիական կողմի հրավերով, այցելել են Ֆրանսիա, շփվել տեղի և Եվրոպայի ևս չորս երկրներից ժամանած հասակակիցների հետ, քննարկել իրենց բնորոշ խնդիրները և միասին առանձնացրել լուծման տարբերակներ։ Այս ընթացքում տարբեր ազգերի ներկայացուցիչները միմյանց ներկայացել են նաև իրենց ազգային խոհանոցը, երգերը, խաղերը, հաստատել ջերմ հարաբերություններ ու հետագա համագործակցության հիմքեր դրել։
Զրույց ծրագրի մենթոր Աննա Ունուպօղլյանի և մասնակից երիտասարդներից Մարիամ Պետրոսյանի, Անգին Առաքելյանի և Նարեկ Հովհաննիսյանի հետ։