Աշակերտներն այսօր մեծ մասամբ հակված չեն սովորելու և կարդալու։ Մանկավարժների համար դժվար է այսօրվա սերնդի ուշադրությունը կենտրոնացնել դասի ու գիտելիքի վրա։
Որո՞նք են այս խնդրի պատճառները։ Ինչպիսի՞ն պետք է լինեն այսօրվա մանկավարժական մոտեցումները։ Ինչպե՞ս երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել դասի ու ընթերցանության նկատմամբ, հավատ ու ինքնավստահություն՝ սեփական անձի ու կարողությունների հանդեպ։
Մեզ հետ զրույցում ծնողական մի դիրքորոշում է ներկայացնում հինգ երեխաների մայր Նարինե Ապոյանը։