Նպաստել Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» ծրագիրը:
Մինչեւ 2024 թվականը 340 տնային տնտեսություններ և 4 համայնքային շենքեր կունենան արևային էներգիայի համակարգեր, որոնք տեխնիկապես և տնտեսապես արդյունավետ են և հնարավորություն կտան նվազեցնելու ածխաթթու գազի արտանետումները: Բացի այդ, երեխաները, երիտասարդները և մեծահասակները կունենան բավարար գիտելիքներ՝ շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ, ինչի արդյունքում կկարողանան խնայողաբար օգտագործել ռեսուրսները:
«Հայկական Կարիտաս»-ը մեկ այլ ծրագրով աջակցում է պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցելու իրենց կյանքը: Այս ծրագրից օգտվում է 600 ընտանիք:
Հարցազրույց ծրագրերի պատասխանատուներ Արմեն Մարտիրոսյանի եւ Քրիստինե Մխիթարյանի հետ: