Ի՞նչ են երազում հաշմանդամություն ունեցող երեխաները
Ի՞նչ են երազում հաշմանդամություն ունեցող երեխաները

Տիեզերագնաց, օդաչու, բժիշկ, մարզիկ՝ երազանքներ, որոնց հասնելու ցանկություն ունեն «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոնի շահառուները:  Անկախ կարիքներից ու խնդիրներից, նրանք բոլորը սահմանում են նպատակներ եւ անխախտ վստահությամբ քայլու ընդառաջ:

Տարիներ առաջ դժվար էր հաշմանդամություն ունեցող երեխաներին  տնից դուրս բերելը, խնդիր էր անգամ ընտանիքի անդամների հետ հաղորդակցումը: Հիմա ամեն ինչ ուրիշ է: Շատ-շատերն իրենց հնարավորությունների սահմաններում անկախ են, ունեն առօրյա կյանքի հմտություններ, հասարակությանն ինտեգրվելու դժվարություններն այլեւս անցյալում են: Եվ սա «Էմիլի Արեգակի» տարիների աշխատանքի արդյունքն է:

Ո՞րն է կենտրոնի գործունեության հիմնական շեշտադրումը, ի՞նչ ծառայություններ է մատուցում «Էմիլի Արեգակը», ովքե՞ր են հոգ տանում հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, կյանքի դժվարին ճանապարհն հնարավորինս հեշտությամբ անցնելու համար կենտրոնն ինչպիսի՞ կարողություններ է ձեւավորում նրանց մեջ:

Հարցազրույց «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոնի համակարգող Թամարա Վանոյանի եւ երաժշտաթերապիստ Գոհար Շախուլյանի հետ: