Աստված ողորմած Հայր է
Աստված ողորմած Հայր է

Քրիստոս Իր Արյունը հեղելով յուրաքանչյուրիս համար՝ մեզ ցույց տվեց Աստծո անսահման ողորմությունը մարդու հանդեպ: Աստված անսահման սիրում է մեզ՝ մեր սահմանափակությամբ, սխալականությամբ, թշվառությամբ հանդերձ, եւ ուզում է, որ բորձրանանք մեր անկյալ վիճակից, ոտքի կանգնենք եւ հաղթենք մեղքին: «Առաքինությունների մեջ չկա մի բան, որն այնքան նմանեցնի մեզ Աստծուն, որքա ն ողորմածությունը»,- ասել է Ներսես Շնորհալին: Ողորմածությունն այն միակ առաքինությունն է, որը հնարավորություն է տալիս մեզ նմանվել Արարչին: Իզուր չէ, որ Հիսուս ասել է ՝ Երանի ողորմածներին: