Դեռ մանկուց ֆրանկոֆոն Աննա Ունուպօղլյանին գրավել է մանկավարժի աշխատանքը: Թեեւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի դառնալու մեծ ցանկություն ուներ, բայց ստացվեց այնպես, որ ֆրանսերենն ընտրեց: «9-րդ դասարանում, - ասում է, - շատ էի տարվել երազանքների երկիր Ֆրանսիայով, ներշնչվել ֆրանսերեն երգերով, ազնավուրյան արվեստով: Հետո ինչքան սկսեցի ուսումնասիրել լեզուն, այնքան գրավիչ ու սիրելի դարձավ: Հայերենից հետո, իհարկե», - շտապում է ավելացնել Աննան :
Ֆրանսերենի իմացությունն Աննայի առջեւ շատ դռներ է բացել: Մասնագիտությամբ մանկավարժ է, զբաղվում է թարգմանությամբ, «Կազա» հիմնադրամի ֆրանկոֆոնիայի զարգացման ծրագրի պատասխանատուն է: «Ֆրանկոֆոն լինելը մեկ ուրիշ զգացողություն է», - ասում է նա ու ավելացնում, թե ֆրանսերենը կենսակերպ է դարձել իր համար:
Ինչո՞ւ պետք է սովորել հենց ֆրանսերեն, ի՞նչ առավելություն ունի սիրո ու մշակույթի լեզվի իմացությունը, ի՞նչը կարող է մոտիվացնել շատերին՝ ուսումնասիրելու ֆրանսերենը:
Հարցազրույց «Կազա» հիմնադրամի ֆրանկոֆոնիայի զարգացման ծրագրի պատասխանատու Աննա Ունուպօղլյանի հետ: