Ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում
Ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում

Ձմեռային տուրիզմի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան Շիրակի մարզում: Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը վստահեցնում է՝ ներուժը կա, հիմա ամեն ինչ արվում է այն խթանելու համար:  «Ակնկալում եմ, որ 2023-2024 թվականներին կունենանք ձմեռային տուրիզմի կենտրոն իր բոլոր ենթակառուցվածքներով»,- ասում է Նաիրան: 

Փետրվարի 26-ին տեղի կունենա «Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնը Մեծ Սարիար գյուղում: Փառատոնը քայլերից մեկն  է ձմեռային տուրիզմի զարգացման համար:  Լինելու են սպորտային, ժամանցային, մշակութային ու ցուցադրական ելույթներ:  Սպասվում է երկու հազարից ավելի մասնակիցներ ոչ միայն մեր, այլ նաեւ հարեւան մարզերից ու Երեւանից:  

Հարցազրույց «Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոն»-ի համակարգող Նաիրա Գրիգորյանի հետ: