Ինչպե՞ս կամաց-կամաց ծանրացավ հայության վիճակը Արցախում՝ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքը փակելուց հետո՝ այդպիսով կտրելով հաղորդակցական կապը Արցախի և Հայաստանի հանրապետության միջև։ Հատկապես ինչպե՞ս էր գործում Շտապ բուժ․ օգնության ծառայությունը՝ վառելիքի խիստ սղության պայմաններում, ինչպե՞ս էին դիմակայում դժվարություններին հղի կանայք և նորածինների մայրերը։
Ինն ամիս շարունակ կրելով անլուր զրկանքները և երբեք չտրվելով այդ պայքարում հանձնվելու և Արցախից հեռանալու մտքերին, ինչո՞ւ ի վերջո արցախահայությունը որոշեց հեռանալ, հատկապես ի՞նչը դարձավ այդ որոշման պատճառը։
Ինչպե՞ս դիմավորեցին իրենց Հայաստանում, որտեղ հաստատվեցին և ինչ հեռանկարներ ունեն ապագայի համար։
Զրուցում ենք Ստեփանակերտից Գյումրի տեղափոխված Մխիթար Շահրամանյանի հետ։