Տարիներ տեւած մտորումներից հետո «Մտորումների թատրոն»-ը դարձավ իրականություն:
Արդեն մեկ տարի է՝ թատրոնն իր դռներն է բացել գյումրեցի հանդիսատեսի առաջ: Հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ սա ջերմ ու մտերմիկ միջավայր է ստեղծագործելու ու մի քիչ էլ գժություն անելու համար:
Թատրոնը, մշակույթը, ըստ Հովհաննիսյանի, բարդ արվեստ է, հեշտ չի վաճառվում: Այնպես որ կարճ ժամանակահատվածում մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ: Առանց հովանավորների սեփական միջոցներով է թատրոնը գոյատեւում: Հովհաննիսյանի՝ բարերաներ գտնելու փորձերն առայժմ անօգուտ են, բայց չի դժգոհում, թունելի վերջում լույս տեսնում է:
Մինչ կլուծվեն ֆինանասկան խնդիրները, Հովհաննես Հովհաննիսյանը նոր մտքեր ու գաղափարներ կյանքի կոչելու մասին է մտածում: «Մտորումների թատրոն»-ը նպատակ ունի վերականգնել Գյումրվա հումորը: Հիմա Հովհաննիսյանի միտքն ու հոգին տխուր են: Stand up-ներ կլինեն այն ժամանակ, երբ դրան պատրաստ կլինեն ստաեղծագործական խումբն ու հանդիսատեսը:
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր, ԳՄԹ հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ: