Հիսուս քայլում է ծովի վրայով
Հիսուս քայլում է ծովի վրայով

15 Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց: 16 Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան: 17 Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը, դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. 18 եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր: 19 Երբ շուրջ հինգ կամ վեց կիլոմետր թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին մօտեցել էր, սաստիկ վախեցան: 20 Եւ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցէք»: 21 Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին: