Ափինյանական ընթերցումներ
Ափինյանական ընթերցումներ

Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցների ջանքերով մի քանի տարի առաջ մեկնարկել էր հանրապետական գիտաժողովների շարք՝ Եգանյանական (Շիրակի Երկրագիտական թանգարանի բեղուն աշխատակից, ՇՀՀԿ առաջատար գիտաշխատող Լարիսա Եգանյանի անվամբ), Ափինյանական (երաժշտագետ-ազգագրագետ, ՇՀՀԿ գիտաշխատող Հասմիկ Ափինյանի անվամբ), ազգագրական և բանագիտական։
 ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի դահլիճում մեկնարկած Ափինյանական 5-րդ գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ընթերցումներ՝ ավանդական երաժշտության արդի հիմնախնդիրների մասին։
 Ներկայացվում է գիտաժողովի մեկ հատվածի ձայնագրությունը։