Քովիդի դեմ պատվաստման ցուցանիշը Շմ-ում դեռեւս ցածր է
Քովիդի դեմ պատվաստման ցուցանիշը Շմ-ում դեռեւս ցածր է

Կորոնավիրուսային հիվանդության չորրորդ ալիքն անկում է ապրում: Օրական գրանցվող նոր դեպքերի թիվն հասնում է 20-25-ի, պատվաստվել է մարզի բնակչության մոտ 32 տոկոսը:  Մասնագետները ցուցանիշը բարձր չեն համարում, բայց հույս ունեն մինչեւ դեկտեմբերի վերջ այն հասցնել 50 տոկոսի : «Եթե կարողանանք մինչեւ փետրվար ամիսը 70 տոկոս պատվաստվածության ցուցանիշ ապահովել, ապա հնարավոր է հիվանդության տարածման մակարդակը կտրուկ իջնի»,-ասում է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն, համաճարակաբան Արմինե Անդրյանը:

Համաճարակաբանն հորդորում է ժամանկը ճիշտ օգտագործել, քանի դեռ հիվանդության առումով լարվածությունը թուլացել է՝  պատվաստվել ու  պահպանել վարքագծային բոլոր կանոնները:

Հարցազրույց  «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն, համաճարակաբան Արմինե Անդրյանի հետ: